Բարակ ու փափուկ նրբաբլիթներ՝ պատրաստված տնական բաղադրատոմսով։ Լցոնեք ձեր սիրելի լցոնով՝ մսով, պանրով կամ կաթնաշոռով, փաթաթեք և թեթևակի տապակեք թավայում։ Մի քանի րոպեում սեղանին կունենաք տաք ու համեղ նախաճաշ կամ ընթրիք։
Տնական խաչապուրի՝ փափուկ խմորով և պանրի ու կաթնաշոռի առատ լցոնով։ Թխելուց առաջ վրան քսեք հարած ձու, ապա թխեք ջեռոցում։ Վայելեք բուրավետ ու համեղ խաչապուրին տաք-տաք՝ ամբողջ ընտանիքով։
Գեղեցիկ հյուսված շերտավոր խմոր՝ ներսում խոզապուխտ և հալվող պանիր։ Պատրաստելու համար բավական է վրան քսել հարած ձու և թխել ջեռոցում։ Իդեալական է նախաճաշի, թեյի սեղանի կամ հյուրերին հյուրասիրելու համար։
Փոքրիկ եռանկյունի խաչապուրիներ՝ պանրի առատ լցոնով։ Վրան քսեք հարած ձու և դրեք ջեռոց. մի քանի րոպեից խոհանոցը կլցվի տնական թխվածքի բույրով։ Կատարյալ ընտրություն են երեխաների դպրոցական նախաճաշի, ճանապարհի կամ անսպասելի հյուրերին արագ ու համեղ հյուրասիրելու համար։
Փոքրիկ եռանկյունի խաչապուրիներ՝ սպանախի առատ լցոնով։ Վրան քսեք հարած ձու և դրեք ջեռոց. մի քանի րոպեից խոհանոցը կլցվի տնական թխվածքի բույրով։ Կատարյալ ընտրություն են երեխաների դպրոցական նախաճաշի, ճանապարհի կամ անսպասելի հյուրերին արագ ու համեղ հյուրասիրելու համար։